Չանո Պոսո
Չանո Պոսո | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1915[1] Հավանա, Կուբա[2][3][4] |
Երկիր | Կուբա |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1948[1] (33 տարեկան) Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Կոլոն գերեզմանատուն |
Ժանրեր | լատին ջազ[6][7][8] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, պորկուսիոնիստ, երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | հարվածային գործիք |
Չա՛նո Պո՛սո (իսպ.՝ Chano Pozo, ամբողջական անունը՝ Լուչանո Պոսո Գոնսալես (իսպ.՝ Luciano Pozo Gonzáles), հունվարի 7, 1915[1], Հավանա, Կուբա[2][3][4] - դեկտեմբերի 2, 1948[1], Նյու Յորք, ԱՄՆ[5]), կուբացի հարվածային երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, լատինամերիկյան ջազի աստղ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է աղքատ ընտանիքում, մեծացել է Հավանայի հանցագործ թաղամասերից մեկում։ Վաղ տարիքից աշխատել է կոշիկ փայլեցնող (ինչպես և իր հայրը), թերթավաճառ, եղել է վարորդ։ Լինելով սանտերիայի՝ աֆրոկուբական սինկրետիկ կրոնի գիտակ, որի արարողություններն ուղեկցվում էին թմբուկներին զարկերով՝ Պոսոն վարպետորեն տիրապետում էր հարվածային գործիքների։ Սկսում է հորինել և կատարել երաժշտություն։ 1938 թվականին, երբ Կուբայում ռասայական խտրականություն կար սևամորթ արտիստների հանդեպ, սկսում է հանդես գալ հասարակության լայն շրջանակներում։ Նրա կազմավորած երաժշտական «Լա կոմպարսա դե լոս դանդիս» (La Comparsa de los Dandys) խումբը 1940 թվականին հաջողությամբ ելույթ է ունենում Սանտյագո դե Կուբայի կառնավալի ժամանակ։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանվել է Նյու Յորքի Հարլեմ մասի բարերից մեկում հավանաբար մարիխուանայի որակի հետ կապված վեճի պատճառով, որը գնել էր Պոսոն իրեն սպանողից։ Թաղվել է Հավանայի Կոլումբոսի գերեզմանոցում։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտի մասին նկարահանվել են «Չանո Պոսոյին փնտրելիս» (1987)[9] և «Չանո Պոսո, սև լեգենդ»[10] վավերագրական ֆիլմերը (2007)։
Չանո Պոսոն եղել է Բեբո Վալդեսին նվիրված «Չիկոն և Ռիտան» մուլտիպլիկացիոն ֆիլմի հերոսներից մեկը (2010)։ Ֆիլմում պատկերված է Պոսոյի սպանությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://jazztimes.com/articles/11016-portraits-in-jazz-and-clave-ray-barretto-and-new-world-spirit-plus-4
- ↑ 3,0 3,1 3,2 http://jazztimes.com/community/profiles/32-tom-terrell?page=2
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.last.fm/music/Chano+Pozo
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.independent.co.uk/arts-entertainment/jazz-the-mixers-of-the-mama-of-all-rhythms-1181529.html
- ↑ http://blogs.miaminewtimes.com/cultist/2011/03/tonight_chico_rica_opens_miami.php
- ↑ http://www.artistdirect.com/nad/store/artist/album/0,,1149893,00.html
- ↑ http://aolradio.slacker.com/station/jazz-latino/artists
- ↑ [1]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն, լուսանկարներ Արխիվացված 2010-12-02 Wayback Machine (իսպ.)
- Կենսագրություն, լուսանկարներ (ֆր.)
- Չանո Պոսո (ռուս.)
|